Եվրոպական խորհրդարանը X սոցիալական ցանցում հայտարարություն է տարածել, շեշտելով, որ չի ճանաչում Վրաստանի ներկայիս կառավարությունը։ «Վրաստանը չի կարողանա միանալ ԵՄ-ին, քանի դեռ նրա կառավարությունը չի փոխել իր ավտորիտար ուղղվածությունը։ ԵՄ-ին Վրաստանի անդամակցությունը փաստացի դադարեցված է՝ մինչև արդար ընտրությունների անցկացում»,- նշված է հայտարարության մեջ։               
 

Վախճանվել է Քըրք Քրքորյանը

Վախճանվել է Քըրք Քրքորյանը
17.06.2015 | 08:29

Լոս Անջելեսում 98 տարեկանում վախճանվել է ամերիկահայ միլիարդատեր, բարերար Քըրք Քրքորյանը: Ամերիկայում կազինոների բիզնեսի արքայի համարում ունեցող Քրքորյանը վախճանվել է երկուշաբթի գիշերը՝ կարճատև հիվանդությունից հետո, հաղորդում է Las Vegas Review պարբերականը: Նրա հիմնած MGM Resorts ընկերությունը, որն ԱՄՆ-ում ավելի քան 62000 աշխատակից ունի, հաղորդագրություն է տարածել՝ «հարգանքի տուրք մատուցելով մեծ մարդու, մեծ գործարարի, նորարարի և մեծ առաջնորդի հիշատակին»:
Քրքորյանը Հայաստանում հայտնի է առավելապես իր բարեգործական ծրագրերով: 1989 թվականին նրա հիմնադրած «Լինսի» հիմնադրամը 1,1 միլիարդ դոլարի նվիրատվություններ է կատարել դպրոցներին, հիվանդանոցներին, գիտահետազոտական ծրագրերին և այլ բարեգործական նախաձեռնությունների:
Հայրենիքին մատուցած բացառիկ ծառայությունների համար Քրքորյանն արժանացել է ՀՀ բարձրագույն` Ազգային հերոսի կոչման:

Դիտվել է՝ 1357

Մեկնաբանություններ